«Վեոլիա Ջուրը» խցանափակել է Գառնիից Երևան ու Արտաշատ ջրատարների վթարները և ապօրինի միացումները

Armenpress 18:59, 14 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վեոլիա Ջուր» ընկերության «Արևելք» տարածաշրջանի տնօրինության և տեխնիկական տնօրինության  մասնագետների կողմից Գառնիի ջրաղբյուրի քլորակայանից մինչև «Դավաբոյնի»  կոչվող հատվածում  հայտնաբերվել են  վթարներ և ապօրինի միացումներ, որոնք «Արտաշատ» տեղամասի ուժերով վերացվել կամ խցափակվել են։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ հանրային կապերի ծառայությունից, ընդհանուր առմամբ խոսքը 20-32մմ տրամագծով թվով 21 ապօրինի ջրագծերի միացման մասին է, որից 6-ը` Գառնի-Արտաշատ մայրուղային ջրատարի վրա, իսկ 15-ը` Գառնի-Երևան ջրատարի:

Ըստ աղբյուրի՝  նշված վթարների հիմնական մասը  հենց այդ ապօրինի միացումներով էր պայմանավորված։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am