Մարկոս Պիզելին այլևս «Ակտոբե»-ի ֆուտբոլիստ է  

Armenpress 12:19, 14 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին պաշտոնապես համալրեց «Ակտոբե»-ի շարքերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պիզելին «Ակտոբե»-ի առաջին ձեռքբերումն է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում: Պիզելին 2014/15 թվականներին արդեն եղել է ղազախական այս թիմի կազմում` մասնակցել 50 խաղի` դառնալով 13 գոլի հեղինակ:

Մարկոս Պիզելին մինչ այս հանդես էր գալիս Քաթարի «Ալ-Շաբաբ»-ում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am