Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավորի հետ

Armenpress 10:59, 14 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ ալ-Սաուդի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին: Նրանք մասնավորապես խոսել են թուրքական զինուժի կողմից սիրիական Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության մասին:

Էրդողանն ու Սալմանը կարևորել են սիրիակայն ճգնաժամի հաղթահարման գործում համատեղ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am