Մարդատար ինքնաթիռը Հավայիում վայրԷջք Է կատարել առանց շարժիչի պատյանի

Armenpress 10:20, 14 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգերի United Airlines ավիաընկերության ինքնաթիռը Հոնոլուլուի օդանավակայանում բարեհաջող վայրԷջք Է կատարել այն բանից հետո, երբ պոկվել Է դրա շարժիչներից մեկի պատյանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ավիաընկերության ներկայացուցիչը:

«Բոինգ-777» հանրանավը կատարում Էր 1175 չվերթը Սան Ֆրանցիսկո – Հոնոլուլու երթուղով, երբ թռիչքի ժամանակ ջարդվել եւ թռել Է աջ շարժիչի պատյանը: Ինքնաթիռում եղել են ավելի քան 370 ուղեւոր եւ անձնակազմի անդամներ: Սկսվել Է պատահարի պատճառների եւ հանգամանքների հետաքննություն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am