Չեչնիայում քրեական պատասխանատվություն կսահմանվի Մեծ հայրենական պատերազմի վերաբերյալ փաստերի խեղաթյուրման համար

Armenpress 21:59, 13 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեչնիայի խորհրդարանում մշակել և օրակարգ են մտցրել Մեծ հայրենական պատերազմի վերաբերյալ փաստերի խեղաթյուրման համար քրեական պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ օրինագիծ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է տարածաշրջանի օրենսդիր մարմնի լրատվական ծառայությունը:

Մեծ հայրենական պատերազմի վերաբերյալ փաստերի խեղաթյուրման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծ մշակելու առաջարկով փետրվարի սկզբին հանդես էր եկել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը: Չեչնիայի խորհրդարանում հարցը կքննարկվի առաջիկա հինգշաբթի օրը՝ փետրվարի 15-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am