Թուրքիայի գործողություններն Աֆրինում բացասաբար են անդրադարձել ԻՊ-ի դեմ պայքարի վրա. Թիլերսոն

Armenpress 21:31, 13 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական զինված ուժերի գործողություններն Աֆրինում բացասականորեն են անդրադարձել Սիրիայի արևելքում «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի պայքարի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Քուվեյթում նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

«Կարծում եմ կարևոր է, որ Թուրքիան գիտակցի իր գործողությունների հետևանքները՝ նաև հաշվի առնելով մեր խնդիրները, որոնցից հիմնականը ԻՊ-ի հանդեպ հաղթանակն է»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը:

Սիրիական Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողությունը թուրքական զինված ուժերը սկսել են այս 2018թ. հունվարի 20-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am