ԱՄՆ հետախուզական մարմինների ղեկավարները մեղադրում են ՌԴ-ին Կոնգրեսի առաջիկա ընտրություններին միջամտելու փորձերի մեջ

Armenpress 21:03, 13 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հատուկ ծառայությունների ղեկավարները մեղադրել են Ռուսաստանին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններին միջամտելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հատուկ ծառայությունների ղեկավարները նշում են, որ արդեն իսկ արձանագրել են այս տարվա նոյեմբերին կայանալիք ընտրություններին միջամտելու ռուսական կողմի մի շարք փորձեր:

Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոն, Ազգային անվտանգության գործակալության տնօրեն Մայք Ռոջերսը և ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը նման հայտարարություններով հանդես են եկել Սենատի հետախուզության կոմիտեի նիստում: Նրանք միաժամանակ հրաժարվել են հրապարակել միջամտության կոնկրետ օրինակներ՝ շեշտելով, որ դրանք ծառայողական գաղտնիք են պարունակում:

Ռուսական կողմը հերքել է միջամտության փորձերի մասին հայտարարությունները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am