Դուբայում թխել ու կերել են շոկոլադե հարսնացու՝ մեկ միլիոն դոլարանոց զգեստով

Armenpress 13:20, 13 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայում (Արաբական Միացյալ Էմիրություններ) BRIDE Dubai 2018 ցուցահանդեսի այցելուները կերել են հարսնացուի տեսքով տորթ, որը թխել Էր դիզայներ Դեբի Վինգհեմը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Oddity Central-ը: Տորթն իրենից ներկայացրել Է հարսանեկան զգեստով կնոջ քանդակ:

Դրա բարձրությունը կազմել Է 180 սանտիմետր, իսկ քաշը՝ շուրջ 120 կիլոգրամ: Տորթը տեղ հասցնելու համար վեց բեռնատար Է պահանջվել: «Հարսնացուի» պատրաստման համար պահանջվել Է 25 կիլոգրամ շոկոլադ, իսկ զգեստը պատրաստված Էր 50 կիլոգրամ հրուշակային մաստիկայից: Այն զարդարել են ձեռքի աշխատանքի հինգ ազար մաստիկայե ծաղիկներով եւ տասը հազար ուտելի մարգարիտներով: Բացի դրանից, հանդերձում եւ գլխի զարդարանքում թաքցված են եղել հինգ իսկական մարգարիտներ, որոնցից յուրաքանչյուրի գինը 200 հազար դոլար Էր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am