Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները Իրանի միջազգային մրցաշարում  

Armenpress 14:46, 12 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը ներկայացնող 18-ամյա գրոսմայստեր Փարհամ Մաղսուդլուի հաղթանակով ավարտվեց «Ֆաջր»-ի գավաթի խաղարկությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մաղսուդլուն 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և միանգամից 1 միավորով առաջ անցավ 2-7-րդ հորիզոնականները բաժանած շախմատիստներից: Հայաստանը ներկայացնող մասնակիցներից լավագույն արդյունքը ցույց տվեց ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանը, ով 5 միավորով գրավեց 34-րդ հորիզոնականը: Արսեն Եղիազարյանը 4.5 միավորով դարձավ 39-րդը, Սիրանուշ Ղուկասյանը նույնքան միավորով գրավեց 44-րդ հորիզոնականը, իսկ Արփինե Գրիգորյանը 1.5 միավորով գրավեց 82-րդ հորիզոնականը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am