Ադրբեջանը պատրաստ չէ հարևանի հետ հակամարտությունը լուծելու խաղաղ ճանապարհով. ZDF-ի անդրադարձը

Armenpress 13:41, 12 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական երկրորդ հեռուստաընկերությունն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` իր նախընտրական քարոզարշավի շրջանակում վերջերս արված հայտարարություններին: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրատվամիջոցը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչեցրած ելույթներից մեկում անդրադարձել է Հայաստանի մայրաքաղաք Երևանին՝ դրանով իսկ առաջացնելով հարևան երկրի զայրույթը։ Գերմանական երկրորդ հեռուստաընկերությունը մեջբերել է Ալիևի խոսքերն այն մասին, թե «Երևանը պատմականորեն մեր շրջանն է, և մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադարձնենք այդ շրջանը»։ 

Լրատվամիջոցը գրում է, որ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այդ արտահայտությունն «աբսուրդ է և անիմաստ» է անվանել՝ հավելելով, որ դա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ չէ տասնամյակների վաղեմություն ունեցող հակամարտությունը հարևանի հետ լուծելու խաղաղ ճանապարհով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am