Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտը կկայանա ապրիլին  

Armenpress 11:55, 12 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտի օրը հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աբրահամի հաջորդ մենամարտը կկայանա ապրիլի 28-ին, բայց թե ով կլինի հայազգի բռնցքամարտիկի հաջորդ մրցակիցը, դեռևս հայտնի չէ:

Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել էր 2017 թվականի հունիսի 15-ին Լոնդոնում: Հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել էր IBO վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Քրիս Յուբենքին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am