Սուսերամարտի Հայաստանի առաջնության հաղթողները հայտնի են

Armenpress 11:47, 10 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում ավարտվեց սուսերամարտի Հայաստանի երիտասարդների (մինչեւ 20 տարեկաններ) առաջնությունը, որին մասնակցեց 100 մարզիկ Երեւանից, Գյումրիից, Վանաձորից եւ Բյուրեղավանից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Հաղթողներ եւ մրցանակակիրներ դարձան տղաների մրցապայքարում՝ խոցասուսեր` Էդուարդ Օվիկյան, Աբրահամ Սարգսյան, Գրիգոր Մնացականյան եւ Վահագն Գրիգորյան, ճկասուսեր` Արմեն Դալլաքյան, Պարգեւ Ստեփանյան, Հենրիկ Բալիկյան եւ Համլետ Մխոյան, թրասուսեր` Լեւոն Քերոբյան, Էդուարդ Բաղյան, Վահան Նազարեթյան եւ Կարեն Հակոբյան:

Աղջիկների մրցապայքարում՝ խոցասուսեր` Նաիրա Համազասպյան, Ինեսա Բաբախանովա, Սվետլանա Նազարյան եւ Անժելա Հախնազարյան, ճկասուսեր` Անահիտ Ալոյան, Սեդա Գեւորգյան, Սիլվա Ղազարյան եւ Կալիպսե Թորոսյան:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am