Իսպանիայի ափերի մոտ միգրանտներ են զոհվել

Armenpress 17:52, 9 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն երեք անօրինական միգրանտներ են զոհվել Միջերկրական ծովում՝ Իսպանիայի ափերի մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ծովում փրկության ծառայությունը:

Ծառայությունը Ալբորան ծովում (Միջերկրական ծովի արեւմտյան մասում) 85 միգրանտների, այդ թվում՝ երեք զոհվածների Է հայտնաբերել երկու նավերում, ինչի մասին ասված Է Twitter-ում գերատեսչության հաղորդագրության մեջ: Առաջիկա ժամերին միգրանտներին կհասցնեն Ալմերիայի նավահանգիստ: Նախնական տվյալներով՝ երեք միգրանտները (բոլորն Էլ տղամարդիկ) մահացել են ցրտահարությունից: Ներկայում փրկության ծառայությունը շարունակում Է երրորդ նավի որոնման գործողությունը, որը գտնվում Է նույն շրջանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am