Մահացել Է «Դաժան ռոմանս» եւ «Թափառախումբը հեռանում Է երկինք» ֆիլմերի դերասանը

Armenpress 16:40, 9 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 61 տարեկան հասակում վախճանվել Է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Դմիտրի Բուզիլյովը: Փետրվարի 9-ին այս մասին հաղորդվում Է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նշվում Է, որ արտիստը կյանքից հեռացել Է երկարատեւ հիվանդությունից հետո: Մահվան մանրամասնությունները չեն հայտնում:

Բուզիլյովը գնչուական երգերի եւ ռոմանսների հեղինակ եւ կատարող Է խորհրդային եւ ռուսական ֆիլմերում: Նա խաղացել Է այնպիսի կինոնկարներում, ինչպիսիք են «Թափառախումբը հեռանում Է երկինք», «Իմ քնքուշ ու նուրբ գազան», «Սիբիրիադա», «Թեհրան-43», «Դաժան ռոմանս», «Սեւ աչքեր» եւ «Սիբիրցի սափրիչը»: Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչումն ստացել Է 1997 թվականին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am