Ադրբեջանական նավթը արժեզրկվել է 2,3 տոկոսով  

Armenpress 15:52, 9 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական AzeriLight տիպի նավթն արժեզրկվել է 2,3 տոկոսով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

AzeriLight տիպի նավթի մեկ բարելը, 1,57 դոլար արժեզրկվելով, դարձել է 66,61 դոլար:

 Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը 2017-ին արդյունահանել է 7 մլն 427,1 տոննա նավթ:

Ադրբեջանի պետական նավթային ընկերության հաղորդած տվյալների համաձայն` 2017 թ. նավթի արդյունահանման ծավալները 2016թ. համեմատ 6 տոկոսով նվազել են:

2017թ. Ադրբեջանում նավթի արդյունահանման ընդհանուր ծավալը կազմել է 38 մլն 688,9 հազար տոննա, իսկ 2016 թ.` 41 մլն 34,2 հազար տոննա:

Ադրբեջանում 2017 թ.  արդյունահանվել է 6089 մլն խորանարդ մետր բնական գազ, ինչը   2016 թ. համեմատ եղել է 3 տոկոսով պակաս: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am