Եգիպտացի զինվորականները հակաահաբեկչական գործողություն են սկսել Սինայում

Armenpress 12:51, 9 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի զինվորականները հայտարարել են Սինայի թերակղզու հյուսիսում եւ կենտրոնական մասում ընդգրկուն հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է բանակի տարածած հայտարարության մեջ:

Նշվում Է, որ գործողությունը կիրականացվի նաեւ Նեղոսի դելտայում եւ դրանից արեւմուտք ընկած անապատային շրջաններում:

«Փետրվարի 9-ին սկսվել Է հանցավոր եւ ահաբեկչական տարրերի համընդհանուր հակազդման պլանի իրագործումը Սինայի հյուսիսում եւ կենտրոնական մասում, Նեղոսի դելտայի շրջաններում եւ դելտայից դեպի արեւմուտք ընկած անապատային տարածքում»,- ասված Է հայտարարության մեջ:

Բանակը բնակչությանը հորդորել Է համագործակցել ուժայինների հետ եւ հայտնել յուրաքանչյուրի մասին, ով կարող Է մեղսակից լինել ահաբեկչական գործունեությանը եւ սպառնալ պետության կայունությանն ու անվտանգությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am