Գերմանիայում պահանջում են վերացնել անայցագիր ռեժիմը Վրաստանի հետ

Armenpress 12:15, 9 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի ֆեդերալ երկրամասի կառավարությունը պլանավորում Է շահապաշտպանությամբ հասնել Վրաստանի եւ Եվրամիության երկրների միջեւ անայցագիր ռեժիմի դադարեցման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վրաստանի Հանրային հեռարձակողի Առաջին ալիքը՝ վկայակոչելով Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի հանրային հեռուստառադիոընկերությունը (WDR): Եվրամիության երկրների հետ անայցագիր ռեժիմից Վրաստանի քաղաքացիներն օգտվում են 2017թ. մարտի 28-ից:

WDR-ի տեղեկատվությամբ՝ տարածաշրջանային կառավարության դժգոհությունն Է հարուցել Է այն վրացիների աճած քանակը, որոնք ապաստան են խնդրում Գերմանիայում:

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին փետրվարի 5-ին հայտարարել Է, որ այս պահին Վրաստանի ավելի քան 170 հազար քաղաքացիներ են օգտվել անայցագիր ռեժիմից:

Եվրոպայի ապաստան հայցողների աջակցության բյուրոյի (EASO) կայքում զետեղված տվյալների համաձայն՝ 2017 թվականին Վրաստանի քաղաքացիներից Եվրոպայում ապաստան ստանալու հայտերի քանակն ավելացել Է 35 տոկոսով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am