ԱՄՆ-ի Սենատը հաստատեց երկու տարվա բյուջեի պարամետրերը՝ երկարացնելով կառավարության ֆիանսավորումը

Armenpress 11:08, 9 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը լույս փետրվարի 9-ի գիշերն օրինագիծ Է ընդունել 2018 եւ 2019 թվականների դաշնային բյուջեի պարամետրերի վերաբերյալ՝ դրա հետ մեկտեղ երկարացնելով պետական հիմնարկների ֆիանսավորումը մինչեւ մարտի 23-ը՝ նպատակ ունենալով ժամանակ թողնել մինչեւ սեպտեմբեր պետական գանձարանի վերջնական ձեւավորման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս որոշման օգտին արդեն քվեարկել են անհրաժեշտ թվով սենատորներ: Օրինագիծը դեռ պետք Է ընդունի Ներկայացուցիչների պալատը, միայն դրանից հետո այն կներկայացվի նախագահի ստորագրմանը:

ԱՄՆ-ի կառավարությունը կեսգիշերից չի կարողանում կատարել իր գործառույթները միջոցների բացակայության պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am