Քերոլայն Քոքսը բարձր է գնահատում Արմեն Սարգսյանի դիվանագիտական փորձառությունը, որը մեծ ավանդ կբերի Հայաստանին

Armenpress 11:50, 8 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը չափազանց ուրախ է Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հիանալի հեռանկարով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Քոքսը խոսել է հատուկ տեսաուղերձում:

«Երկար տարիներ է, ինչ շատ լավ ճանաչում եմ դոկտոր Սարգսյանին և նրա կնոջը: Երբ նա առողջական լուրջ խնդիրներ ուներ, բազմիցս այցելել եմ նրան Լոնդոնում: Հիասքանչ է տեսնել նրան այսքան կենսախինդ եւ էներգիայով լեցուն: Շատ ուրախ եմ, երբ պատկերացնում եմ, թե նա ինչ կարող է տալ Հայաստանի ժողովրդին՝ իր դիվանագիտական փորձառությամբ և միջազգային կապերով»,- տեսանյութում ասում է Քոքսը:   

Նա հավելում է, որ ֆանտաստիկ է տեսնել մեկին, ով, հաղթահարելով սարսափելի հիվանությունը, այժմ այսքան կենսուրախ է, առողջ և այդչափ մեծ ավանդ կարող է բերել Հայաստանին, Հայաստանի ու Արցախի ժողովրդին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am