ԱԺ քառօրյա. օրակարգի սպառումից հետո կհրավիրվի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ

Armenpress 10:10, 8 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի երրորդ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 98 պատգամավոր:  

Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը, որից հետո երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն մի շարք նախագծեր, ինչով հերթական քառօրյայի օրակարգը կսպառվի:

Քառօրյայի օրակարգի սպառումից հետո, օրենսդիրը կշարունակի աշխատանքը, քանի որ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ նախագահն արտահերթ նիստ է հրավիրել, որը կմեկնարկի քառօրյա նիստերի օրակարգի սպառումից անմիջապես հետո:

Կառավարության հրավիրած արտահերթ նիստի օրակարգում ներառված են այնպիսի օրենսդրական նախաձեռնություններ, ինչպիսիք են աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներմուծումն արգելող նախագիծը, Անվտանգության խորհրդի կազմավորման, «Ներման մասին», Հանրային խորհրդի մասին և մի շարք այլ նախագծեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am