Թեհրանը սցենարներ Է մշակել միջուկային գործարքի խախտման դեպքում

Armenpress 13:27, 7 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը պատասխանի սցենարներ Է մշակել ԱՄՆ-ի կողմից Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ՀՀԳԾ) խախտման դեպքում. իրանական կողմն արդեն այդ մասին ծանուցել Է Մոսկվային: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Ռուսաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սանային:

«Իրանն, իհարկե, ջանալու Է փոխգործակցել Ռուսաստանի հետ, Չինաստանի հետ, ինչպես նաեւ եվրոպական երկրների հետ, ջանալու Է պահպանել ՀՀԳԾ-ն: Բայց եթե այն խախտվի, ապա, իհարկե, Իրանը նույնպես ունի գործողութունների իր սցենարները… Իրանն ունի կոնկրետ պատասխան գործողություններ»,-հայտարարել Է դեսպանը: Դիվանագետի խոսքով՝ Թեհրանը «Ռուսաստանին իրազեկել Է իր հնարավոր սցենարների մասին»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am