Սիրիայում զոհված ռուս օդաչուն հետմահու ստացել է Ռուսաստանի հերոսի կոչում

Armenpress 19:39, 6 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել Սիրիայում զոհված օդաչու Ռոման Ֆիլիպովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

«Զինվորական պարտքը կատարելու ընթացքում ցուցաբերած հերոսության և արիության համար Ռոման Նիկոլայի Ֆիլիպովին հետմահու շնորհել Ռուսաստանի հերոսի կոչում»,- ասված է նշված է ՌԴ նախագահի հրամանագրում: 

Փետրվարի 3-ին Սիրիայի Իդլիբ շրջանում շարժական զենիթահրթիռային կայանքից խոցվել է ռուսական Су-25 ինքնաթիռը: Օդաչու Ռոման Ֆիլիպովը կատապուլտացվել է, իսկ գետնի վրա մարտի բռնվել ահաբեկիչների հետ: Օդաչուն ինքն իրեն պայթեցրել է, երբ նրան շրջապատել են ահաբեկիչները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am