Թուրքիայի լիցեյներից  մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա մեկ զոհ

Armenpress 15:11, 6 Փետրվար, 2018

 ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Իզմիրի նահանգի լիցեյներից մեկում պայթյուն է տեղի ունցել:

 Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրական «Հուրիեթ» թերթը:

 Պարբերականի հաղորդման համաձայն` պայթյունի հետևանքով մեկ մարդ մահացել է, 4-ը` վիրավորվել:

Պայթյունից հետո լիցեյում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների և շտապօգնության համապատասխան հաշվարկները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am