Հնդկաստանը փորձարկել Է Agni-I հրթիռը, որը կարող Է միջուկային մարտալիցք կրել

Armenpress 12:32, 6 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի ռազմավարական զորքերի հրամանատարությունը փետրվարի 6-ին հերթական անգամ հաջողությամբ փորձարկել Է փոքր հեռահարության Agni-I բալիստիկ հրթիռը, որը կարող Է միջուկային մարտալիցք կրել:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Zee News հեռուստաալիքը: Հրթիռի արձակումն իրականացվել Է տեղական ժամանակով ժամը 8:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 06:30-ին) Օրիսայի նահանգի ափերի մոտ գտնվող Աբդուլ Քալամի կղզու զինափորձարանից:

Հրթիռի վերջին փորձարկումները տեղի են ունեցել 2016 թվականի նոյեմբերին: Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների եւ մշակումների կազմակերպության կողմից մշակված Agni հրթիռն առաջին անգամ փորձարկվել Է 2002 թվականի հունվարի 25-ին, այն արդեն առկա Է սպառազինության մեջ: Agni-I հրթիռի հեռահարությունը 700 կիլոմետր Է: Այն կշռում Է շուրջ 12 տոննա եւ կարող Է կրել մոտավորապես 1 տոննա քաշով միջուկային կամ սովորական մարտալիցք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am