Բուրջանաձեն իրեն համարում Է Վրաստանի նախագահի լավագույն թեկնածուն

Armenpress 12:01, 6 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն վստահ Է, որ ընթացիկ տարվա նախագահական ընտրություններում ինքը կլինի այդ պաշտոնի լավագույն թեկնածուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, քաղաքական գործիչը հայտարարել Է «Պալիտրանյուս» հեռուստաընկերության եթերում: Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2018 թվականի աշնանը: Ներկայում երկրի նախագահը Գեորգի Մարգվելաշվիլին Է:

«Ներեցեք իմ այս անկեղծության համար, բայց ես խիստ կասկածում եմ, որ ինձնից ավելի լավ թեկնածու կհայտնվի: Սակայն եթե գտնվի այն մարդը, որը երկրի համար թեկուզ եւ մեկ չափանիշով ավելի լավը կլինի Նինո Բուրջանաձեից, ես ոչ միայն կհանեմ իմ թեկնածությունը, այլեւ իմ ձայնը կտամ այդ մարդու օգտին»,-հայտարարել Է Բուրջանաձեն: Նրա խոսքով՝ իրենից ավելի լավը կարող Է լինել ավելի փորձառու, ավելի կոմպետենտ մեկը, որն ունի ավելի մեծ շփումներ եւ ավելի վճռական Է: Բուրջանաձեն Վրաստանի խորհրդարանի խոսնակն Էր նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմից երկրի կառավարման ժամանակներում:

Հեռանալով նրանից՝ քաղաքական գործիչն ստեղծեց «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը: Ընդսմին նրա կուսակցությունը չկարողացավ խորհրդարան անցնել ո՛չ 2012 թվականի, ո՛չ Էլ 2016 թվականի ընտրությունների արդյունքներով: Բուրջանաձեն Վրաստանում համարվում Է այն մի քանի ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկը, որն ուղղակիորեն պնդում Է Ռուսաստանի հետ ուղղակի երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը՝ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման եւ երկրի տարածքային ամբողջականության հարցի կարգավորման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am