Փհենչհանում օլիմպիական օբյեկտների 1,2 հազար պահապաններ են արձակվել վարակի պատճառով

Armenpress 11:47, 6 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հարկադրված Է եղել պարտականությունների կատարումից ազատել եւ Օլիմպիադայի անցկացման շրջանից հեռացնել ավելի քան 1,2 հազար պահապանների նորովիրուսային վարակի տարածման պատճառով:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են կոմիտեում: Փետրվարի 4-ին Օլիմպիադայի պահպանության ծառայության 41 աշխատակիցներ հոսպիտալացվել են նորովիրուսի ախտանշաններով՝ սաստիկ փսխում եւ փորլուծ, գրել Է Korea Times հրատարակությունը: Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների համաձայն՝ պահպանությունից արձակված աշխատակիցներին կփոխարինեն 900 զինծառայողներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am