Ջրաբեր-Աբովյան ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. կա 1 զոհ և 3 վիրավոր

Armenpress 11:02, 6 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանում՝ ջրատարի մոտակայքում, փետրվարի 5-ին տեղի է ունեցել ճանապարհատրանպորտային պատահար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Ջրաբեր-Աբովյան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի (վարորդ՝ 1988 թ. ծնված Ա. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ծառին, այնուհետև՝ գլորվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում (մոտ 60 մ). ուղևորը՝ 2002 թվականին ծնված Գ. Ա.-ն, տեղում մահացել է: 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորները՝ 1982 թ. ծնված Ք. Ա.-ն և 2004 թ. ծնված Գ. Ա.-ն հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, իսկ վարորդը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ք. Ա.-ի և Գ. Ա.-ի առողջական վիճակը՝ բավարար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am