Մխիթարյանն «Արսենալ»-ում կդրսևորի իրեն. Ռունի  

Armenpress 10:26, 6 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էվերտոն»-ի հարձակվող Ուեյն Ռունին խոսել է Հայաստանի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Մխիթարյանին բազմիցս եմ տեսել մարզումների ժամանակ: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է: «Մանչեսթեր Յունայթեդ»-ում նա չէր ստանում այն ազատությունը, որն ուներ Դորտմունդի «Բորուսիա»-ում: Մխիթարյանը կդրսևորի իրեն «Արսենալ»-ում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Ռունին:

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Էվերտոն»-ին և հաղթեց ջախջախիչ՝ 5:1 հաշվով: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձավ երեք գոլային փոխանցման հեղինակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am