Սարատովում հնգամյա երեխան ընկել Է ձնափոսը եւ մահացու սառել

Armenpress 15:27, 5 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սարատովում հետաքննում են ձյունածածկ փոսն ընկած հնգամյա տղայի մահը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

Ռուսաստանի Քննչական կոմիտեի տարածաշրջանային քննչական վարչությունը փետրվարի 5-ին հայտնել Է, որ փետրվարի 3-ի ցերեկը քաղաքի Լենինյան շրջանում երեխան տատիկի հետ զբոսնում Էր տան մոտ: Հետաքննության տվյալներով՝ կինը որոշ ժամանակ ուշադրությունը շեղել Է, իսկ երբ նկատել Է թոռան կորչելը, դիմել Է ոստիկանություն:

Որոնումների ընթացքում գտնվել Է տղայի անշունչ մարմինը, նա ընկել Է եզրաքարից այն կողմ ընկած ձյունածածկ փոսը եւ մահացել սաստիկ սառչելուց, ասված Է հաղորդագրության մեջ:

Հարուցվել Է քրեական գործ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am