Ադրբեջանական բանկերի վիճակը գնալով վատթարանում է. մեկ տարում փակվել է 60 բանկային մասնաճյուղ

Armenpress 16:47, 3 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ֆինանսական շուկաների վերահսկիչ պալատի փոխանցմամբ՝ 2018-ի հունվարի 1-ի դրությամբ երկրում բանկային մասնաճյուղերի ընդհանուր թիվը  եղել է 509: 

 Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական abzas.net-ը: 

Պալատի փոխանցմամբ՝ Ադրբեջանում բանկային մասնաճյուղերի թիվը նախորդ տարվա սկզբի համեմատ նվազել է 60-ով: 

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ բանկերի թվի նվազումը  նավթի համաշխարհային գների անկման, Ադրբեջանի նավթի արդյունահանման ծավալների նվազման, ինչպես նաև նախորդ երկու տարում մանաթի փոխարժեքի թռիչքային տատանումների հետևանքով Ադրբեջանում սկսված տնտեսական ճգնաժամային իրավիճակի արդյունք է: Երկրում սկսված տնտեսական ճգնաժամի պատճառով բնակչության մեծ մասը չի կարողանում մարել բանկային պարտքերը, ինչի արդյունքում բանկերը նույնպես հայտնվել են դժվարին կացության մեջ և  սկսել են նվազեցնել իրենց մասնաճյուղերի թիվը: Նախորդ երկու տարիներին Ադրբեջանում փակվել է մեկ տասնյակից ավելի բանկ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am