Բաքվում որդին սպանել է հորը և այրել նրա դին

Armenpress 13:58, 3 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում  Բաքվի Զիրյա Խազարսկի շրջանում Էլմեդին Ալիևը  սպանել է հորը՝ 1961թ-ին ծնված Իբրահիմ Ալիևին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Որդին հորը սպանել է հորեղբորը՝ Ազեր Ալիևին պատկանող տանը, այուհետև հետքերը վերացնելու նպատակով այրել տունը:

Դատաբժշկական փորձաքննության ժամանակ պարզվել է, որ տղամարդը նախքան այրվելը, մահացու վնասվածքներ է ստացել:

Որպես մեղադրյալ ձերբակալվել են սպանվածի որդին՝ 21-ամյա Էլմեդին Ալիևը, 42-ամյա Վելիջան Դադաշովը և 26-ամյա Նաջմեդին Վելիևը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am