Մխիթարյանն ամենաշուտն է սկսել մարզումը «Էվերտոն»-ի դեմ խաղից առաջ

Armenpress 09:52, 3 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ավելի շուտ է ժամանել թիմի մարզաբազա և ավելի շուտ է սկսել մարզումը «Էվերտոն»-ի դեմ խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «զինագործներ» շարունակում են նախապատրաստվել Պրեմիեր լիգայի «Էվերտոն»-ի դեմ խաղին:

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի շրջանակում «Արսենալ»-ը փետրվարի 3-ին կհյուրընկալի «Էվերտոն»-ին: Հանդիպումը կմեկնարկի 21:30-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am