ՌԴ ԿԸՀ-ն Պուտինի մասին հայտարարության համար նկատողություն է արել Դմիտրի Պեսկովին

Armenpress 18:58, 2 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան նկատողություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին իր Վլադիմիր Պուտինի մասին հայտարարության համար: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, Վլադիմիր Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը հասարակական մտքի և քաղաքական Օլիմպուսի բացարձակ առաջնորդն է: 

ՌԴ ԿԸՀ նախագահը նշել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում չինովնիկները քարոզչության նպատակներով պաշտոնական դիրքն օգտագործելու իրավունք չունեն: 

Նա հավելել է, որ Պեսկովը նման հայտարարություն է արել, պատասխանելով քաղաքական գործիչներից մեկի մասին հարցին: «Նա բացատրել է, որ գործակալություններից մեկը իր խոսքը կտրել է կոնտեքստից և այն վերնագիր դրել»,- ասել է Պամֆիլովան:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am