Հայաստան կայցելի Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահը

Armenpress 16:20, 1 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հրավերով փետրվարի 3-8-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են  Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահի տեղակալներ Մարինա Կարոբիո Գուշետտին եւ Իզաբել Մորեն, ինչպես նաեւ պատգամավորներ Վիոլա Ամհերդը, Տիանա Անգելինա Մոզերը, Ռոզմարի Կուադրանտին, Մարիաննե Շտրայֆ Ֆելլերը, Սիբել Արսլանը եւ Ադրիան Ամշթուցը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը եւ  Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը կմասնակցեն Հայաստան-Շվեյցարիա գործարար հանդիպմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am