Արցախի նախագահը շրջվարչակազմերի ղեկավարների խորհրդակցություն է հրավիրել

Armenpress 16:17, 1 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են շրջաններում եւ մայրաքաղաքում իրականացվելիք աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության, շինարարության եւ սոցիալական ապահովության ոլորտներին:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետական նախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am