ԵԱՀԿ-ն օպերատիվորեն պետք է իրագործի ԼՂ շփման գծում դիտորդների ավելացման համաձայնությունը. Լավրով
ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կարծում է, որ ԵԱՀԿ-ն կարող է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում իրագործել այն պայմանավորվածությունները, որոնց շուրջ կողմերն ավելի վաղ համաձայնության էին եկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Իտալիա արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անջելինո Ալֆանոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«2016 թվականի հունիսին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հանդիպմանը, որին մասնակցում էին նաև համանախագահները, պայմանավորվածություն էր ձեռք բերվել շփման գծում դիտորդների թիվը մի քանիսով ավելացնելու վերաբերյալ: Այդ ժամանակվանից ի վեր աշխատանքներ են տարվել դրա ուղղությամբ: Այժմ կողմերը մոտ են այդ պայմանավորվածությունը կյանքի կոչելու նպատակով հստակ պարամետրերի համաձայնեցմանը, և մենք կարծում ենք, որ ԵԱՀԿ-ն կարող է օպերատիվ կերպով այն գործի դնել»,- հայտարարել է Լավրովը:
- ԲՏԱ նախարարության և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի միջև փոխըմբռնման
հուշագիր է ստորագրվել
- ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնություն չկա․ Արման Եղոյան
- Նշվել է Հայ-ռուսական համալսարանի օրը. այս տարի բուհ են ընդունվել
ռեկորդային թվով ուսանողներ
- Հայաստանն ու Հնդկաստանը փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք
ոլորտներում, Արմեն Սարգսյանն ընդունել է Կիշան Դան Դևալին
- Ադրբեջանի իշխանությունները քաղաքականացնում են գերիների վերադարձը. ՀՀ
ՄԻՊ-ը՝ Կոլումբիայի համալսարանի քննարկմանը