Telegram-ը կորել Է AppStore-ից

Armenpress 11:49, 1 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Telegram մեսենջերը եւ դրա ադապտացված տարբերակ Telegram X-ն անհետացել են AppStore հավելվածների խանութից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտն են սոցցանցերի օգտատերերը:

Հավելվածները մշակող Պավել Դուրովը պարզաբանել Է, որ իրադրությունը կապված Է աննշան խնդիրների հետ, շուտով սխալը կվերացվի: Ըստ որում նա չի հայտնել խափանման պատճառը:

Հունվարի 8-ին զանգվածային լրատվամիջոցներին հայտնի Է դարձել, որ Telegram-ն իր բլոկչեյնը եւ Gram գաղտնարժույթը կգործարկի 2018 թվականի մարտին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am