Մեկնարկել է Արմեն Սարգսյանի հանդիպումը գիտնականների հետ

Armenpress 16:20, 30 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի  գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հանդիպումը գիտնականների հետ: Հանդիպման մեկնարկից առաջ նա կարճ զրույց ունեցավ լրագրողներին հետ:

ՀՀԿ-ի կողմից առաջարկված նախագահի թեկնածուն անդրադարձավ նախօրեին իշխող կուսակցության և նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումներին:

«Երեկվա հանդիպումները շատ արդյունավետ էին և հետաքրքիր: Հանդիպումների շարքը շարունակվում է, բովանդակալից աշխատանքային հանդիպումներ եմ ունենում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արմեն Սարգսյանը:

Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք նա կողմնորոշվել է ՀՀԿ-ի առաջարկն ընդունելու հարցում, Արմեն Սարգսյանը կրկին ժամանակ խնդրեց, թույլ տալ իրեն շարունակել իր աշխատանքային հանդիպումները , որից հետո խոստացավ պատասխանել բոլոր հարցերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am