ԱՄԷ-ն առաջին հոսպիտալն Է ստեղծելու տիեզերքում

Armenpress 14:13, 30 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) առողջապահության նախարարությունը հայտարարել Է աշխարհում առաջին անգամ տիեզերքում հոսպիտալ՝ Emirates Space Hospital ստեղծելու պլանների մասին: Նախագիծը կդառնա ԱՄԷ-ի ազգային տիեզերական ծրագրի բաղկացուցիչ մասը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Տիեզերագնացներին բուժում կտրամադրեն տիեզերքում, բայց այն Երկրի վրա կվերահսկվի նանոտեխնոլոգիաների միջոցով»,- հայտարարել Է նախարարության ներկայացուցիչ դոկտոր Քուլթում ալ Բելուշին:

«Հեռաբժշկությունը միայն հոսպիտալներում չի օգտագործվի, այն կկիրառվի նաեւ տիեզերքում»,- ասել Է նա:

Նախագիծը կգործարկվի 2020 թվականին դեպի Մարս ԱՄԷ-ի առաքելությունն սկսվելու հետ մեկտեղ: Նախ հոսպիտալի նախագիծը կթեստավորվի Երկրի վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am