Վաշինգտոնը դե-ֆակտո թշնամիներ Է անվանել «կրեմլյան ցուցակի» բոլոր ֆիգուրանտներին. Պեսկով

Armenpress 14:11, 30 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրեմլում նշում են, որ Վաշինգտոնը դե-ֆակտո ԱՄՆ-ի թշնամիներ Է անվանել «կրեմլյան ցուցակի» բոլոր ֆիգուրանտներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Դե-ֆակտո ԱՄՆ-ի ֆիննախի «կրեմլյան ցուցակի» բոլոր ֆիգուրանտները համարվել են ԱՄՆ-ի թշնամիներ,-լրագրողներին հայտարարել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:-Եթե դուք ընթերցեք տեքստը, այդ փաստաթղթի վերնագիրը, ապա կտեսնեք, որ այդ ամենն արվում Է ԱՄՆ-ի թշնամիներին հակազդելու մասին օրենքին համապատասխան»: «Ուստի դե-ֆակտո ցուցակում տեղ գտած անձինք համարվում են ԱՄՆ-ի թշնամիներ,- ասել Է Պեսկովը:-Դա մոտեցում Է, դա հայտարարություն Է»: Կրեմլի ներկայացուցիչը հավելել Է, որ հրապարակված փաստաթուղթը վերլուծման կարիք ունի, ինչը թույլ կտա խուսափել դրա գնահատման «մակերեսային եւ ոչ պրոֆեսիոնալ մոտեցումից»:

Իր հերթին ՌԴ կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը, մեկնաբանելով «կրեմլյան զեկույցի» հրապարակումը, ասել Է, որ Ռուսաստանին լայնամասշտաբ հիբրիդային պատերազմ Է հայտարարված, հաղորել Է ՌԻԱ Նովոստին:

«Երկրին լայնամասշտաբ պատերազմ Է հայտարարված, այն երբեմն անվանում են հիբրիդային: Այն արդեն բացարձակապես անթույլատրելի ձեւեր Է ընդունել եւ ուր որ Է՝ կարող Է սառը պատերազմից անցնել թեժի»,-հայտարարել Է Զյուգանովը հունվարի 30-ին կայացած մամուլի ասուլիսում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am