Շատ կարևոր է հարգված լինել մարզչի կողմից. Հենրիխ Մխիթարյան  

Armenpress 11:36, 30 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարծիքով՝ Արսեն Վենգերը մեծ մարզիչ է:

«Իհարկե, շատ կարևոր է հարգված լինել մարզչի կողմից: Գիտեմ, որ Վենգերը շատ պահանջկոտ է: Նա այն պատճառներից մեկն է, որի համար միացել եմ թիմին: Բոլորին է հայտնի, որ մեծ մարզիչ է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանի խոսքը մեջ է բերում «Արսենալ»-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվել է «Արսենալ», իսկ «զինագործներից» մանկունյանական ակումբ է տեղափոխվել չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը: Ըստ «Արսենալ»-ի պաշտոնական կայքի` Մխիթարյանը լոնդոնյան ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am