Microsoft-ը վերջնականապես հրաժարվեց Windows Phone-ից

Armenpress 16:52, 29 Հունվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Windows Insider ծրագրի ավագ կառավարիչ Բրենդոն Լեբլանը հայտարարել Է, որ կորպորացիան չի պլանավորում թողարկել Windows 10 Mobile համակարգի թեստային տարբերակները: Դա նշանակում Է, որ գործառական համակարգը կդադարի նորացվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է SlashGear-ը:

Windows 10 Creators Update-ի դուրս գալուց հետո մշակողները հայտարարել են Windows 10-ով նոր սարքերի թողարկումը դադարեցնելու մասին՝ շուկայում փոքր բաժնի եւ անկախ մշակողների կողմից թույլ օժանդակման պատճառով: Ըստ որում համակարգի թեստային հավաքվածքները շարունակել են թողարկվել. 1709 տարբերակի համակարգի վերջին տարբերակը թողարկվել Է 2018 թվականի հունվարի 5-ին:

Windows 10 Mobile-ի վերջին տարբերակի օժանդակությունը կավարտվի 2019 թվականի դեկտեմբերի 10-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am