Քաղաքական ուժերի հետ Արմեն Սարգսյանի հանդիպումները մեկնարկում են. նա կհանդիպի ՀՀԿ-ի հետ

Armenpress 13:42, 29 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի՝ ՀՀԿ-ի առաջարկած թեկնածու Արմեն Սարգսյանը հունվարի 29-ին կհանդիպի ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ Արմեն Սարգսյանի հանդիպումը տեղի կունենա ժամը 18:00-ին` կուսակցության կենտրոնական գրասենյակում:

Նախագահի ընտրությունը Հայաստանում տեղի կունենա մարտի երկուսին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am