Վրաստանում սահմանն անօրինաբար անցնել ցանկացող բանգլադեշցիներ են ձերբակալվել

Armenpress 17:57, 28 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ձերբակալվել են Բանգլադեշի վեց քաղաքացի, ովքեր փորձել են անօրինական ճանապարհով հատել թուրք-վրացական սահմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ բանգլադեշցիները փորձել են անցնել Թուրքիա Ախալցխայի սահմանային անցակետից:

Մեղադրյալները ձերբակալվել են սահմանապահ ոստիկանության կողմից: Նման հանցանքի համար նախատեսվում է պատիժ՝ 4-5 տարի ազատազրկմամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am