Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Սլովակիա

Armenpress 14:24, 26 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ Մարինա Մարգարյանը, Արամ Սարգսյանը եւ Արմենուհի Կյուրեղյանը, հունվարի 28-30-ը պաշտոնական այցով կլինի Բրատիսլավայում (Սլովակիայի Հանրապետություն): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Սլովակիայի Հանրապետության նախագահ Անդրեյ Կիսկայի, Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի եւ Բրատիսլավայի ինքնավար երկրամասի նախագահ Յուրայ Դրոբայի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am