Գառնիկ Իսագուլյանը Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի լավագույն թեկնածու է համարում

Armenpress 16:23, 25 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմեն Սարգսյանն այն լավագույն և եզակի թեկնածուներից մեկն է, ով  կարող էր առաջադրվել նախագահի պաշտոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 25-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց  «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

«Արմեն Սարգսյանին ճանաչում եմ 1977 թվականից, երբ ընդունվեցի Երևանի Պետական Համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, որտեղ նա արդեն աշխատում էր որպես դասախոս:  Արմեն Սարգսյանը  շատ լավ ու բարի հատկանիշներ ունեցող մարդ է: Որպես մարդ, ով երկար տարիներ ճանաչում է Արմեն Սարգսյանին, համարում եմ, որ նա լավագույն թեկնածուներից մեկն էր, ով կարող էր առաջադրվել: Շատ ուրախ եմ, որ Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը  առաջադրել է նրա թեկնածությունը»,- նշեց Իսագուլյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am