Կառավարությունը կշարունակի գյուղացիների համար սուբսիդավորել դիզելային վառելիքի սակագինը. չափը ճշգրտվում է

Armenpress 12:25, 25 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը վերլուծել է դիզելային վառելիքի շուկայում իրավիճակը և պատրաստում է սուբսիդավորման ծրագիր: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ ավելացնելով, որ գործադիրը կշարունակի սուբսիդավորումը՝ հաշվի առնելով ՀՀ նախագահի հանձնարարականը: «Մեխանիզմը, չափաքանակը թե որքան կլինի, կքննարկենք, կներկայացնենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Առաքելյանը:

Նրա խոսքով՝ ամեն ինչ արվելու է դիզելային վառելիքի նախկին՝ 380 դրամը պահպանելու համար, «սակայն պետք է սպասել, թե շուկան որքանով կկայունանա և որքան ռեսուրս պետությունը կկարողանա հատկացնել»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am