Թրամփը Թուրքիայից պահանջել Է սահմանափակել ռազմական գործողությունները Սիրիայում

Armenpress 09:54, 25 Հունվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում պահանջել Է, որ Անկարան սահմանափակի ռազմական գործողությունները սիրիական Աֆրինում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

«Նա (ԱՄՆ-ի նախագահը) կոչ Է արել Թուրքիային ապաԷսկալացնել, սահմանափակել ռազմական գործողությունը եւ խուսափել զոհերից խաղաղ բնակչության շրջանում»,- նշվում Է հրապարակված հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Թրամփը Էրդողանից պահանջել Է անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել Սիրիայում ամերիկյան եւ թուրքական ուժերի միջեւ հնարավոր բախումից խուսափելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am