Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մրցակիցները հայտնի են. «Ազգերի լիգա»

Armenpress 15:26, 24 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը «Ազգերի լիգա»-ի 4-րդ խմբում է. կայացավ «Ազգերի լիգա»-ի վիճակահանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շվեյցարական Լոզան քաղաքում կայացավ առաջին անգամ անցկացվող «Ազգերի լիգա»-ի վիճակահանությունը:

Հայաստանի ազգային թիմն ընդգրկվեց 4-րդ խմբում և կմրցի Մակեդոնիայի, Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հետ:

«Ազգերի լիգա»-ի խմբային փուլը կկայանա 2018 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Հաղթողը պարզ կլինի 2019 թվականին: «Ազգերի լիգա»-ում կվիճարկվի Եվրոպայի 2020 թվականի առաջնության 4 ուղեգիր: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am