Իրանի առաջնորդի խորհրդականն առաջարկել Է հակաամերիկյան դաշինք ստեղծել ՌԴ-ի մասնակցությամբ

Armenpress 13:45, 24 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիի ռազմական խորհրդական գեներալ Յախյա Ռահիմ Սաֆավին առաջարկել Է Ռուսաստանի մասնակցությամբ դաշինք ստեղծել ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին տարածաշրջանում դիմակայելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 23-ին հայտնել Է Fars գործակալությունը:

«Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի նախկին հրամանատարը Վաշինգտոնին մեղադրել Է «Իրանին վախեցնելու փորձերի մեջ՝ հետապնդելով իր քաղաքական, տնտեսական եւ ռազմական նպատակները»:

«Իրանին հարկավոր Է ստեղծել տարածաշրջանային կոալիցիա, որը կներառեր նաեւ Ռուսաստանը, Սիրիան, Պակիստանը եւ Իրաքը՝ ամերիկյան դաշինքին դիմակայելու համար»,- հայտարարել Է գեներալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am